Ալեքսիս Օհանյանի սիրո խոստովանությունը Սերենա Ուիլյամսին եւ հարսանյաց լուսանկարները

11:01   18 նոյեմբերի, 2017

Դե ինչ, երեկ Նոր Օրլեանում տեղի ունեցավ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքը, որին մոտ 500 հյուր է մասնակցել: Եվ մինչ մամուլը մանրամասն ուսումնասիրում է, թե ով է միջոցառմանը ներկա եղել, Ալեքսիսը եւ Սերենան Instagram -ում լուսանկարներ են հրապարակում հանդիսավոր աարողությունից:


Այս հարցում առանձնապես աչքի է ընկել Ալեքսիսը, որը կնոջը սիրային ուղերձ է գրել.

«Դու բոլոր ժամանակների ամենամեծն ես՝ ոչ միայն սպորտում, ես քո մասին խոսում եմ որպես մոր եւ որպես կնոջ: Ես այնքան ուրախ եմ, որ մենք միասին ենք գրելու մեր կյանքի գիրքը: Ամբողջ կյանքում ես չեմ գիտակցել, որ հենց այս պահին եմ սպասել: Այն ամենը, ինչին իմ կյանքում հասել եմ, խամրում է այն բանի առաջ, ինչ անում ենք այսօր միասին: Ես այնքան շնորհակալ եմ եւ այնքան սիրահարված»,- լուսանկարներից մեկն այսպես է մակագրել Օհանյանը:

Ալեքսիսը նաեւ լուսանկար է հրապարակել Սերենայի եւ դստեր՝ Օլիմպիայի հետ, իսկ Սերենան հարսանիքից մեկ լուսանկար է հրապարակել:



© NEWS.am STYLE