Exclusive. Գարի Մադաթյանն ու Մելանի Բին ամուսնացել են (ֆոտո)

11:33   18 նոյեմբերի, 2017

ԱՄՆ-ում հայտնի ոճաբան Գարի Մադաթյանի եւ Spice Girls խմբի նախկի անդամ Մելանի Բիի սիրավեպը գնալով խորանում է: Հայազգի ոճաբանն իր Instagram-ում սադրիչ լուսանկար է հրապարակել երգչուհու հետ.

Լուսանկարի վրա նշված է՝ «Նորապսակներ»:

Ուշագրավ է, որ լուսանկարում սիրեցյալները հարսանյաց հանդերձանքով չեն, սակայն Մել Բիի վարսերը զարդարում է հարսնացուի քողը:

Երկրպագուներից շատերը չեն հավատացել զույգին՝ կարծելով, թե նրանք կատակում են: Սակայն NEWS.am STYLE-ը, լուրը հաստատելու նպատակով, կապ հաստատեց Գարիի հետ:

Մեր հարցմանը՝ արդյոք նա եւ Մել Բին ամուսնացել են, հայազգի ոճաբանը դրական պատասխան տվեց:



© NEWS.am STYLE