Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ամերիկյան բանակի հայ օդաչուի մասին

12:11   18 նոյեմբերի, 2017

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում հայ օդաչուի մասին՝ Ջոզեֆ Հելլերի «Խորմանկություն 22» վեպի հիման վրա, այտնում է Variety-ն:

Դեռեւս հայտնի չէ, թե որ հեռուստաալիքը կստանա սերիալի ցուցադրման իրավունքը: Վեց տեսարանից կազմված սերիալի սցենարը Paramount Television-ի եւ Anonymous Content-ի համար գրել են Լյուկ Դեւիսը եւ Դեւիդ Միշոն:

Ջոզեֆ Հելլերի «Խորմանկություն 22» վեպը հրատարակվել է 1961 թվականին: Ստեղծագործության գլխավոր հերոսը ԱՄՆ ՌՕՈւ-ի ռմբակոծիչային գնդի օդաչու է, կապիտան Իոսարիանը, որն Իտալիայի տարածքում կորցնում է իր ամբողջ անձնակազմին: Ողբերգությունից հետո նա փորձում է պատերազմից հեռանալ եւ տուն վերադառնալ՝ խելագարություն ձեւացնելով:

Վեպը երգիծական ոճով է գրված եւ հայտնի է որպես հակապատերազմական ստեղծագործություն: 1970 թվականին վեպի հիման վրա լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել:

Ինքը՝ Քլունին, «Խորմանկություն 22»-ում կխաղա գնդապետ Քեթքարթի դերը, մյուս դերակատարները դեռեւս չեն որոշվել: Դերասանը կլինի նաեւ սերիալը պրոդյուսերը: Սպասվում է, որ սերիալը էկրաններ կբարձրանա 2019 թվականից ոչ շուտ:



© NEWS.am STYLE