Instagram-ում ամենահայտնի ճանապարհորդ-զույգը՝ Գեղարդի վանքում (ֆոտո)

15:36   18 նոյեմբերի, 2017

Instagram-ում ամենահայտնի ճանապարհորդ-բլոգեր ամուսիններ Մուրադ եւ Նատալյա Օսմանները կրկին այցելել են Հայաստան։

Այս անգամ զույգն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար՝ Գեղարդի վանքից:

Նշենք, որ նախորդ անգամ Օսմանները եղել էին Տաթեւի վանքում:

Մուրադ Օսմանը լուսանկարիչ է, որն Instagram-ում հայտնի է դարձել իր հեղինակած՝ Follow me («Հետեւիր ինձ») լուսանկարների ձեւաչափով։ Նա կնոջ հետ ճանապարհորդում է աշխարհով մեկ եւ լուսանկարների միջոցով փոխանցում տարբեր քաղաքաների կոլորիտը։



© NEWS.am STYLE