Հայաստանի համը. Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանեկան ֆոտոշարքը

13:05   18 նոյեմբերի, 2017

Զուր չէ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքին ներկայացել նաեւ Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրը:

Հենց այս պատճառով էլ Vogue-ը հրապարակել է հանդիսավոր արարողությունից կադրեր, որը երեկ երեկոյան տեղի է ունեցել Նոր Օրլեանում, եւ որին մասնակցել է մոտ 500 հյուր, որոնց թվում են նաեւ Քիմ Քարդաշյանը, Եվա Լոնգորիան, Կարոլին Վոզնյացկին եւ Բեյոնսեն:

«Դու բոլոր ժամանակների ամենամեծն ես՝ ոչ միայն սպորտում, ես քո մասին խոսում եմ որպես մոր եւ որպես կնոջ: Ես այնքան ուրախ եմ, որ մենք միասին ենք գրելու մեր կյանքի գիրքը: Ամբողջ կյանքում ես չեմ գիտակցել, որ հենց այս պահին եմ սպասել: Այն ամենը, ինչին իմ կյանքում հասել եմ, խամրում է այն բանի առաջ, ինչ անում ենք այսօր միասին: Ես այնքան շնորհակալ եմ եւ այնքան սիրահարված»,- Instagram-ում հայտարարել է Օհանյանը:

Ուշադրություն դարձրեք ճաշացանկին՝ Taste of Armenia (Հայաստանի համը):



© NEWS.am STYLE