Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը պսակադրվել են (տեսանյութ)

14:04   18 նոյեմբերի, 2017

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը պսակադրվել են: Եկեղեցում արարողությանը մասնակցել են նրանց երեխաները՝ Գարին եւ Ելիզավետան:

«Մեզ մոտ անչափ ուրախալի, պայծառ իրադարձություն է: Մենք ամուսնացանք»,- գրել է Մաքսիմ Գալկինը Instagram-ում:

Публикация от Максим Галкин | Official (@maxgalkinru)

Նա նաեւ հոլովակ է տեղադրել, որտեղ պատկերված է արարողությունից կադր, ինչպես նաեւ նրանց երեխաները՝ Գարին եւ Լիզան, որոնց պսակադրության ժամանակ մկրտել են:

Հիշեցնենք, որ Գալկինի եւ Պուգաչովայի ամուսնությունը գրանցվել է 2011 թվականին, չնայած նրանք սկսել են հանդիպել եւ միասին ապրել շատ ավելի վաղ: Նրանց երեխաները ծնվել են 2013 թվականին՝ փոխնակ մորից:



© NEWS.am STYLE