Անդրեյ Մալախովը պատմել է նորածին որդու մասին

17:25   18 նոյեմբերի, 2017

Օրերս Անդրեյ Մալախովը հայր է դարձել: Հեռուստահաղորդավարի կինը՝ Նատալյա Շկուլեւան, որդի է լուրս աշխարհ բերել: 45-ամյա Մալախովն ուրախալի իրադարձության մասին խոսել է «Россия-1»-ի եթերում:

«Առանձնահատուկ զգացողություն է, երբ քեզ մոտ են բերում փոքրիկին: Նա այնքան անպաշտպան է թվում, սրտառուչ, փոքրիկ, կարմիր»,- հայտարարել է Մալախովը:

Տղան, որի քաշը 4,2 կգ է, հասակը՝ 54 սմ, լույս աշխարհ է եկել նոյեմբերի 16-ին՝ մերձմոսկովյան «Լապինո» կլինիկական հոսպիտալում:

Անդրեյ Մալախովը եւ Նատալյա Շկուլեւան, որոնց համար իորդին առաջնեկն է, դեռեւս անուն չեն ընտրել:



© NEWS.am STYLE