Հինգ նշան, որոնք վկայում են, որ նրան լուրջ հարաբերություններ պետք չեն

19:08   12 դեկտեմբերի, 2017

Նա անկեղծորեն ասում է այդ մասին

Դուք նրան չեք կարող փոխել։ Եթե նա անկեղծորեն ասում է, որ իր մտադրությունները Ձեր նկատմամբ լուրջ չեն, փախեք։ Լավ է, երբ  տղամարդն ասում է ճշմարտությունը,  բայց եթե Ձեզ լուրջ ու լիարժեք հարաբերություններ են պետք՝ ուրեմն Ձեր կյանքի ուղիները տարբեր են։

Նա որոշակի հեռավորություն է պահպանում 

Եթե նա  միտումնավոր է որոշակի հեռավորություն պահպանում ձեր միջև՝ ուրեմն մտածելու բան ունեք։ Սովորաբար տղամարդը, որը Ձեզ լուրջ  է վերաբերվում, ամբողջությամբ լուծվում է հարաբերություններում, այլ ոչ թե հեռանում։ Հետևեք նրա վարքագծին՝ ինչ հաճախությամբ է զանգահարում, հետաքրքրվում Ձեզնով, պատմում ինքն իր մասին։

Նրա ընկերները

Եթե տղամարդը Ձեզ ծանոթացրել է իր ընկերների հետ, նրանցից փորձեք նրբանկատորեն պարզել, թե որքանով հուսալի է ձեր զուգընկերը։ Հնարավոր է զրույցի ժամանակ նրանք կհիշատակեն նաև նրա նախկին հարաբերությունների մասին։ Այդպես դուք կհասկանաք, նրա սիրտը կոտրված է , թե՞ ոչ, ինչպես էր նա վերաբերվում իր նախկին սիրուն և այլն։

Նա հարաբերությունների փորձ չունի

Եթե նա հարաբերությունների փորձ չունի, ուրեմն հնարավոր է պարզապես չգիտի, թե ինչպես ճիշտ կառուցի դրանք։ Խոսեք նրա հետ, իմացեք, թե ինչպիսին է տեսնում իր ապագան։ Եթե Ձեր հետաքրքրությունները համընկնում են՝ փորձեք միասին ինչ-որ բան կառուցել։

Նա Ձեզ ժամանակ չի հատկացնում

Եթե նա հայտնվում է միայն այն ժամանակ, երբ իրեն է հարմար, կամ էլ երբ ժամանակ ունի, դա շատ վատ նշան է։ Տղամարդը պետք է ցանկանա Ձեզ հետ ժամանակ անցկացնել, այլ ոչ թե անհետանա ու զանգահարի միայն երբ  ուրիշ զբաղմունք չունի։

Աղբյուրը՝  Ivona



© NEWS.am STYLE