Դավաճանության չորս ակնհայտ նշան, որոնք պետք չէ անտեսել

14:09   13 դեկտեմբերի, 2017

Դուք հեռացել եք իրարից

Եթե զուգընկերը սառել է Ձեր նկատմամբ, դա կարող է հուշել նրա դավաճանության մասին։ Բայց հնարավոր է, որ նա պարզապես չի զգում Ձեր աջակցությունը, դրա համար էլ սկսում է հեռանալ Ձեզնից։ Հարցրեք, թե հատկապես ինչը նրան դուր չի գալիս ձեր հարաբերություններում, ցույց տվեք նրան, որ գնահատում ու հարգում եք նրա ցանկությունները ու պահանջները։

Դուք զգում եք նրա դավաճանությունը

Չարժե տրվել զանազան կանխազգացումների։ Եթե դուք այնպիսի զգացողություն ունեք, որ նա ձեզ դավաճանում է, խոսե՛ք նրա հետ այդ մասին ու անկեղծ հարցրեք ձեր կասկածների մասին։ Հնարավոր է ձեզ պարզապես թվացել է ու իզուր եք ձեզ տանջում։

Նախկինում նա ձեզ դավաճանել է

Հնարավո՞ր է արդյոք ներել մարդուն ու նորից վստահել նրան, եթե նա մեկ անգամ արդեն դավաճանել է ձեզ։ Ամեն ինչ մարդուց է կախված։ Եթե դա սխալ էր, որի համար նա անկեղծորեն զղջում է, ապա պետք է ներել ու վստահել։ Ամեն դեպքում դուք պետք է լսեք ձեր ներքին ձայնը։

Նվազել է սեքսուալ ակտիվությունը

Շատ զույգեր բախվում են խնդիրների սեռական կյանքում։ Եթե Ձեր զուգընկերը պնդում է, որ ամեն ինչ կարգին է, բայց հրաժարվում է մտերմությւոնից, ուրեմն պարզեք պատճառը։ Իհարկե դուք չպետք է նրան ստիպեք զբաղվել սեքսով, եթե նա չի ուզում, բայց եթե նա հրաժարվում է ինտիմից, ուրեմն հավանաբար պատճառ կա։

Աղբյուրը ՝ Woman.ru



© NEWS.am STYLE