Shine&Food. Դիետիկ քյաբաբ, որը ոչ մի գրամ չի ավելացնի ձեր քաշին

10:05   19 նոյեմբերի, 2017

Կան ուտեստներ, առանց որոնց հայկական խոհանոցը դժվար է պատկերացնել, եթե ոչ անհնար: Այդ ուտեստներից մեկն էլ քյաբաբն է:

Ոմանք երեւի կզարմանան՝ «քյաբաբն ու դիետան իրարից շատ հեռու են»: Բայց վստահեցնում եմ, որ տնային պայմաններում պատրաստված այս քյաբաբը ոչ միայն շատ համեղ է, այլեւ ոչ մի գրամ չի ավելացնի Ձեր քաշին: Չե՞ք հավատում: Փորձեք ու համոզվեք:

Ուղարկեք ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին` Shine&Food, եւ գուցե հաջորդ հաղորդման ընթացքում ես պատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով:

Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE