«Միսս Աշխարհ 2017» մրցույթի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչը (ֆոտո/վիդեո)

20:20   18 նոյեմբերի, 2017

Չինաստանի Սանյա քաղաքում կայացել է «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Մանուշի Չիլարը:

Նշենք, որ 17 տարվա ընդմիջումից հետո՝ Պրիյանկա Չոպրայի հաղթանակից հետո, Հնդկաստանը կրկին հաղթող է ճանաչվում այս մրցույթում:

Երրորդ տեղում է հայտնվել Անգլիայի ներկայացուցիչը, երկրորդում՝ Մեքսիկայի գեղեցկուհին:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ մրցույթին հայտ է ներկայացրել նաեւ Հայաստանը՝ ի դեմս «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանի: 

Մրցույթի կանոնների համաձայն՝ մինչ մրցանակաբաշխությունը, աշխարհի 120 երկրի ներկայացուցիչները պետք է տարբեր մրցույթների մասնակցեին եւ նրանցից միայն 40-ն իրավունք կստանար անցնել եզրափակիչ փուլ:

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը չի հաղթել մրցույթներում եւ դուրս է մնացել եզրափակիչից:



© NEWS.am STYLE