Ուժեղ բնավորությամբ Կենդանակերպի երեք նշաններ

21:05   13 դեկտեմբերի, 2017

Խոյ

Խոյերն արտաքինից կարող են թույլ եւ փխրուն թվալ, բայց առաջին տպավորությունը խաբուսիկ է: Նրանք բարձր են գնահատում անկախությունն ու պատրաստ են մինչեւ վերջ պայքարել իրենց իդեալների համար: Քանի դեռ պատերազմ չեք հայտարարել Խոյերին, նրանք հանգիստ են, ուշադրություն չեն դարձնում մանրուքներին: Բայց եթե անցնեք թույլատրելիի սահմանը, Խոյերն անմիջապես հարձակման անցնեն՝ հիմնականում մարտից հաղթանակած դուրս գալով:

Ցուլ

Ցուլերը միշտ բաց ու բարեսիրտ են շրջապատի հանդեպ: Սակայն արտաքինից մարդու բնավորության մասին դատելն առնվազն հիմարություն է: Եթե խախտեք Ցուլերի անձնական տարածությունը, ձեր առջեւ բոլորովին այլ մարդու կտեսնեք. կատաղած ու պատրաստ ցանկացած պահի ձեզ երկրի երեսից ջնջելու: Այդ պատճառով զգույշ եղեք Ցուլերի հետ շփման մեջ:

Այծեղջյուր

Սովորաբար Այծեղջյուրներն իրենց պարկեշտության սահմաններում են պահում. նրանցից հազվադեպ կոպիտ բառեր կլսեք կամ անկառավարելի էմոցիաներ կտեսնեք: Արտաքին անտարբերությունը նրանց կյանքի սկզբունքային դիրքորոշումն է: Այդ կերպ Այծեղջյուրներն իրենց պատնեշում են մարդկանցից, որոնք ցանկանում են մտածված նվազեցնել նրանց ինքնագնահատականը: Եթե դասական հնարքը չի աշխատում, Այծեղջյուրներն ավելի ակտիվ գործողությունների են անցնում: Այդ ժամանակ արդեն նրանցից անվտանգ հեռավորություն պահպանեք:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE