Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը մեկնել են մեղրամսի (ֆոտո)

10:07   20 նոյեմբերի, 2017

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը ամուսնացել են մի քանի օր առաջ ու շքեղ հարսանիք տոնել Նոր Օրլեանում։ Հանդիսավոր արարողության ժամանակ նկատել են Աննա Վինտուրին, Բեյոնսեին, Քիմ Քարդաշյանին ու շատ այլ աստղերի։

Հետագայում Սերենա Ուիլյամսը Vogue-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է զույգը հենց նոյեմբերի 16-ը ընտրել իրենց հարսանիքի համար։

«Ինը տարի առաջ մահացել է Ալեքսիսի մայրը։ Ու մենք ցանկացանք, որ նրա մայրը գոնե ինչ-որ ձեւով ներկա գտնվի մեր հարսանիքին, դրա համար էլ որոշեցինք հարսանիքը տոնել Ալեքսիսի մոր ծննդյան օրը, այսպիսով՝ նա յուրովի ներկա էր մեր տոնին, ու մենք զգում էինք նրա հետ կապը»,- բացատրել է թենիսիտուհին։

Իսկ պապարացիները «բռնացրել են» Սերենային ու Ալեքսիսին, նաեւ նրանց դուստր Օլիմպիային, երբ սիրահարները բարձրանում էին իրենց մասնավոր օդանավ, որպեսզի ուղեւորվեն հարսանեկան շրջագայության, իսկ թե որ ուղղությամբ՝ դեռ պարզ չէ:

Իսկ լուսանկարելու պահը TMZ-ի լրագրողները, ասես, միտումնավոր են ընտրել))



© NEWS.am STYLE