Քիմ Քարդաշյանն իր ընկերուհուն ազատել է աշխատանքից

11:34   20 նոյեմբերի, 2017

Անցած տարի Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը աշխատանքից հեռացրեցին իրենց հավատարիմ թիկնապահին ու ընկերոջը՝ Պասկալ Դյուվյեին այն բանի համար, որ նա ձախողել էր Քիմի պաշտպանությունը Փարիզում, երբ հայուհուն կողոպտել էին Նորաձևության շաբաթվա ընթացքում։

Ընկերությունը՝ ընկերություն, բայց աշխատանքի վրա այն չպետք է անդրադառնա։ Հիմա եկել է նաեւ Ստեֆանի Շեփփարդի ժամանակը, որը Քիմի օգնականուհին է 2013-ից սկսած։ Նրան կարելի էր հաճախ տեսնել Քիմի հետ՝ թե գործնական ուղևորությունների, թե հանգստի ժամանակ։

Քիմը բազմիցս հայտնել էր, որ Ստեֆանին իր լավագույն ընկերուհին է, բայց հիմա, People ամսագրի փոխանցմամբ, Քիմը դժգոհ է իր օգնականուհուց ու չի խոսում նրա հետ։

«Քիմը մշտապես նոր նախագծեր է մշակում։ Նա բիզնեսվումեն է ու նրա կողքին պետք է լինի այնպիսի մարդ, որը հասցնում է հետեւել նրա ծրագրերին, հասկանում է նրան,  այլ ոչ թե հասնելով որոշակի կետի՝ դոփում է տեղում։ Ստեֆանին չի համապատասխանում Քիմի ներկա չափանիշներին, Քիմի խոսքով՝ աղջիկը չունի բավարար գիտելիքներ իր ապագա ծրագրերի իրականացման համար։

Քիմին պետք են մարդիկ, որոնք մշտապես զարգանում ու կատարելագործվում են ու անպարտաճանաչ չեն աշխատանքի հարցում։ Ստեֆանին փորձել է համապատասխանել Քիմի նոր պահանջներին նոր բիզնես նախագծերում, բայց չի հաջողվել։ Ստեֆանին նախկինում զբաղվում էր Քիմի սոցցանցերի էջերին հետեւելով, բայց Քիմն ուզում էր, որ Ստեֆանին զբաղվեր նրա նոր օծանելիքի գովազդմամբ, ինչը աղջկան չի հաջողվել պատշաճ ձեւով կատարել»,- հայտնել են պարբերականի աղբյուրները։

 

 



© NEWS.am STYLE