American Music Award 2017. Կարմիր գորգուղի, հաղթողներ, շոու եւ անակնկալներ

12:05   20 նոյեմբերի, 2017

Լոս Անջելեսում ավարտվել է American Music Award 2017 մրցանակաբաշխության արարողությունը, եւ մենք կփորձենք ներկայացնել բոլոր հետաքրքիր պահերը կարմիր գորգուղու արարողությունից ու շոուից, որտեղ բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ կային։

Նախ, կարմիր գորգուղու արարողության ժամանակ անմիջապես ուշադրություն գրավեց Սելենա Գոմեսը, որը շիկահեր է դարձել, ընդ որում՝ նրա նոր կերպարը բավականին հաջող էր։

Լեա Միշել

Դեմի Լովատո

Քելի Ռոլանդ

Քրիստինա Ագիլերա

Ջեննա Տատում

Բլեոնա

Հայդի Քլում

Կորեական BTS բոյզ բենդ

Քեյթ Ուրբանն ու Նիկոլ Քիդմանը սելֆի էին անում դահլիճում, ինչի համար նրանք արժանի առիթ ունեին՝  Քեյթը երեք մրցանակ էր ստացել՝ դրանք նվիրելով ու հանձնելով Նիկոլին։

Դայանա Ռոսը, Նիկոլն ու Քեյթը՝ դահլիճում

Դայանան , ի դեպ, ստացել է մրցանակ «Ձեռքբերումներ երաժշտական ասպարեզում» անվանակարգում։

Փինքն ու Քելի Քլարքսոնը

Ամենաշատ մրցանակներ ստացած արտիստը Բրունո Մարսն էր․ նա ստացել է վեց մրցանակ՝ «Տարվա արտիստ», «Տարվա վիդեո», «Լավագույն փոփ ու ռոք կատարող», «Լավագույն ալբոմ», «Լավագույն սոուլ կատարող» ու պարզապես «Լավագույն կատարող»։

Տարվա լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Despacito-ն։  «Լավագույն կին կատարողը» ՝ Լեդի Գագան, «Լավագույն լատինական կին կատարող»՝ Շակիրան, «Լավագույն սոուլ երգչուհի»՝ Բեյոնսեն։

Շոուին փայլեց Լեդի Գագան, որն այդ ժամանակ Վաշինգթոնում էր գտնվում ու այնտեղից այնպիսի առցանց շոու էր կազմակերպել, որ համացանցի օգտատերերը Գագայի ելույթը (երգչուհին կատարել էր The Cure խմբի կոմպոզիցիան) դարի ելույթ են անվանել։ 

Քեթի Փերին նույնպես տպավորիչ շոու էր կազմակերպել՝ կատարելով R.E.M -ի երգը, իսկ Քրիստինա Ագիլերան կատարեց Ուիթնի Հյուսթոնի I will always love you երգը։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ AFF-USA.com, Getty, REX, Shutterstock

 



© NEWS.am STYLE