Գարիկ Մարտիրոսյանը Pink Floyd-ի երգի զվարճալի կատարում է հրապարակել

13:22   20 նոյեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանը դեռ մեկ տարի առաջ Comedy Club-ի թողարկումների ժամանակ բացասական տեսակետ էր հայտնում սոցցանցերի մասին, բայց, բարեբախտաբար, նրա կարծիքը փոխվել է, ու վիրտուալ իրականությունը նաեւ Գարիկին է կլանել, ինչպես եւ  բոլորիս։ Ու հիմա Գարիկի Instagram-ը լի է զվարճալի տեսագրություններով։

Օրինակ, հայ շոումենը հրապարակել է փոքր տեսանյութ, որտեղ ինչ-որ մեկը կատարում է ռոք հիթի լեգենդ Pink Floyd խմբի Another brick in the wall երգը՝ ակնհայտորեն չիմանալով երգի բառերը։

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

«Pink Floyd»,- մակագրել է տեսանյութը Գարիկը, առաջացնելով իր բաժանորդների բուռն հիացմունքը։



© NEWS.am STYLE