Ինչո՞ւ է Արամեի կինը կրկին հարսի զգեստ հագել (ֆոտո/վիդեո)

16:33   20 նոյեմբերի, 2017

Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, անակնկալ են պատրաստել երկրպագուների համար, որի մասին առայժմ շատ բան չեն ցանկանում հայտնել։

Խոսքը նոր տեսահոլովակի մասին է, որի նկարահանումներն արդեն ավարտվել են։ Այս մասին տեղեկանում ենք Աննայի Instagram-ից, որտեղ նա որոշ բացահայտումներ է արել։

Օրինակ այն, որ նոր տեսահոլովակը նկարահանվել է Գյումրիի Սեւ բերդում։ Ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է։

Աննան հանդես է եկել հարսանյաց զգեստով։

Դեռեւս հայտնի չէ միայն այն, թե ո՞ւմ տեսահոլովակն է սա՝ Արամեի՞, թե՞ Աննային, որն, ի դեպ, եւս երգում է։



© NEWS.am STYLE