Շերը Թոմ Հենքսին առաջարկել է փոխարինել Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում

14:10   20 նոյեմբերի, 2017

Շերը հայտնի է ԱՄՆ գործող նախագահի հանդեպ իր բացասական վերաբերմունքով։ 71-ամյա երգչուհին երբեք հնարավորությունը բաց չի թողնում՝ Թրամփի կամ նրա վարչակազմի հասցեին որեւէ քննադատություն հրապարակելու համար։ Ու այս անգամ Շերի Twitter-ում հայտնվել է հերթական գրառումը Դոնալդի մասին, որի պաշտոնում Շերը Թոմ Հենքսին է պատկերացնում։

«Հենց նոր ասացի Թոմ Հենքսին, որ դժվար գործ կա նրա համար, որին նա հաստատ համապատասխանում է։ Նա չի ստում, չի գողանում, չի վիրավորում կանանց, ռուսների ու անհուսալի մարդկանց հետ գործարքներ չի կնքում։ Թոմն իրեն էժանագին գանգստերի նման չի պահում ու ԱՄՆ օրենքները չի խախտում։ Թոմը հրաշալի մարդ է, իսկ Թրամփը, անկեղծ ասած, տղամարդ չէ»,- գրել է հայուհին։



© NEWS.am STYLE