Համացանցը քննարկում է Քրիստինա Ագիլերայի շքեղ ելույթը American Music Awards 2017-ի ժամանակ

14:51   20 նոյեմբերի, 2017

American Music Awards 2017 մրցանակաբաշխության արարողությունը դեռ երկար է քննարկվելու համացանցում, քանի որ բացի կարմիր գորգուղուց, որով անցնում էին աստղերը, ու Բրունո Մարսի փառահեղ մրցանակներից, մատուցվեց նաեւ ապշեցուցիչ շոու, որին մասնակցեցին Քեթի Փերին, Փինքը, Լեդի Գագան ու Քրիստինա Ագիլերան։ 

Ագիլերայի ելույթը բավականին բուռն է ընդունվել։ Երգչուհին կատարել է Ուիթնի Հյուսթոնի I Will Always Love You, Run to You, I’m Every Woman, I Have Nothing երգերը։ Ընդ որում` այնպես է կատարել, որ համացանցի օգտատերերը դեռ ուշքի չեն եկել ստացած տպավորություններից։

Շերն իր Twiiter-ում գովեստի խոսք չի խնայել Քրիստինայի հասցեին՝ գրելով, որ Ագիլերայի շրթերին, ասես, հրեշտակն էր դիպչել, ու նա աստվածային էր երգում։

«Քրիստինան փառահեղ երեկո պարգեւեց մեզ։ Բոլորս շատ սիրում ենք Ուիթնի Հյուսթոնին, բայց ես հիացած եմ Քրիստինայի տաղանդով»։

Իսկ, ահա, հանդիսատեսի տեսակետները կիսվել են։ Շատերը գովել են երգչուհու փայլուն կատարումը, սակայն YouTube-ում նրա տեսահոլովակի տակ շատ օգտատերեր քննադատական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ, օրինակ, Արիանա Գրանդեն ավելի լավ կերգեր։



© NEWS.am STYLE