ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 դեկտեմբերի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ չի պաշտպանի եւ չի անի այնպես, ինչպես դուք ցանկանում եք: Այդ իսկ պատճառով դուք այսօր շատ զիջումներ պիտի անեք: 

ՑԼԵՐ 

Այսօր հաճելի մանրուքները հզոր թալիսման կդառնան ձեզ համար եւ կփրկեն ձեզ անհաջողություններից: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Դուք որոշել եք, որ բոլորից լավ գիտեք, թե ինչպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում: Միգուցե ձեր խորհուրդները ճիշտ են ձեզ համար, սակայն ուրիշների համար, անգամ սիրելիի, դրանք անընդունելի են:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր անգամ սիրելիի կողքին դուք ձեզ միայնակ եւ չհասկացված կզգաք: Սակայն աշխատեք ձեր տրամադրությունը ցույց չտալ ձեր նրան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի քիչ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ: Դուք ամեն ինչ ուրիշների համար եք անում, սակայն ե՞րբ եք վերջին անգամ երես տվել ինքներդ ձեզ...

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրտը եւ բանականությունը միմյանց հետ հակամարտության մեջ կլինեն, քանի որ մեկը մի բան կթելադրի ձեզ, մյուսը՝ այլ բան: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ կուղեկցի հաջողությունը: Այնպես որ, եթե վաղուց եք ծրագրել սիրելիի հետ զրուցել լուրջ թեմայով, ապա ավելի լավ է դա այսօր անել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր չարժե չափազանց վստահ լինել մարդկանց, հատկապես ձեր սիրելիի հարցում: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ հետ իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում, քանի որ դուք անընդհատ փորձում եք ընդգծել ձեր ինտելեկտը: Այդպես նրա մոտ կարող է եւ թերարժեքության բարդույթ առաջանալ: Եղեք առավել պարզ եւ հասանելի։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Թող որ թռչելու զգացողությունն այսօր չլքի ձեզ: Դուք կարող եք նպաստել դրան՝ ցատկելով պարաշյուտից կամ էլ գոնե ճոճանակի վրա ճոճվելով: Միայն թե՝ անպայման սիրելիին թեւանցուկ արած:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ի վիճակի կլինի ձեզ կյանք վերադարձնել իր մի ժեստով, խոսքով եւ արտահայտությամբ: 

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ ժամադրության գնալիս նրա համար ինչ-որ հումորային բացիկ գնել: Դա կօգնի ձեզ լցնել առաջին անհարմար րոպեները եւ կբարձրացնի ձեր տրամադրությունը:



© NEWS.am STYLE