18-ամյա Մադոննայի 100-ից ավելի մերկ լուսանկարներ աճուրդի են դրվել  

15:04   20 նոյեմբերի, 2017

Մադոննայի՝ 18 տարեկանում արված 108 մերկ լուսանկարներ աճուրդի են դրվել Gotta Have Rock and Roll ընկերության կողմից, հայտնում է TMZ-ը։

Լուսանկարների հեղինակը Սեսիլ Թեյլորն է, որը Մադոննային լուսանկարել է 1977-ին՝ Անն Հարբոր քաղաքի Արվեստի ինստիտուտում։

Լուսանկարների գինը 8000 դոլարից է սկսվում։ Նաեւ աճուրդի են դրվել այն տարիներին դեռ անհայտ Մադոննայի ինքնագրերը, որոնք նա նվիրել էր լուսանկարչին։

Ի դեպ, Մադոննան ամեն գնով փորձել է կանխել այդ լուսանկարների, իր ներքնազգեստի, նաեւ Tupac-ին գրած իր նամակների վաճառքը։



© NEWS.am STYLE