Երկրպագուները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Լյուբով Ուսպենսկայայի դեմքի հետ

18:08   20 նոյեմբերի, 2017

Երկրպագուները մտահոգված են նրանով, թե ինչ է տեղի ունեցել Լյուբով Ուսպենսկայայի դեմքի հետ, գրում է ռուսական «Дни» կայքը։

Հանգստյան օրերին Մոսկվայում 63-ամյա երգչուհին ու Դոմինիկ Ջոքերը ելույթ են ունեցել նույն փառատոնում։ Երգչուհու ելույթին նախորդած ֆոտոշարքի ժամանակ լրագրողները նկատել են, որ երգչուհուն դեմքի հետ ինչ-որ բան այն չէ։

«Իմ օրը լի է կարեւոր իրադարձություններով,- կուլիսների հետեւում պարծեցել է երգչուհին,- Հիմա գնալու եմ իմ սեփական՝ «Լյուբա-Լյուբոնկա» կարաոկե ակումբի բացմանը, որը Մոսկվայի կենտրոնում է գտնվում։ Առհասարակ, այս տարին ինձ համար շատ հաջող էր։ Իսկ անցած տարին ծանր էր։ Հաջորդ տարին, հուսամ, լավագույնը կդառնա»,-ասել է նա։

Սոցցանցերում, ամսագրերի շապիկներին կամ աֆիշաներում հրապարակվող լուսանկարներում, որոնք նախապես մշակվում ու հղկվում են տարբեր ծրագրերի միջոցով, երգչուհին այլ տեսք ունի, քան կյանքում։

Ասում են, թե Լյուբան դիմել է պլաստիկ վիրաբուժության՝ ընդ որում ոչ մեկ անգամ։ Որոշ պլաստիկ վիրաբույժներ վստահ են, որ Ուսպենսկայան փոխել է դեմքը հատուկ կոսմետիկ թելերի օգնությամբ, մյուսները կարծում են, որ երգչուհին պարզապես ձգել է մաշկը, ինչի մասին վկայում են նեղացած աչքերն ու ձգված մաշկը։



© NEWS.am STYLE