Ինչպես են մոդելները պատրաստվում Victoria’s Secret Fashion Show-ին

15:34   20 նոյեմբերի, 2017

Այսօր Շանհայի Mercedes-Benz Arena-ում տեղի է ունենալու Victoria’s Secret Fashion Show-ն, որտեղ կհայտնվեն աշխարհի ամենահայտնի մոդելները (հիշեցնենք, որ Չինաստանի մուտքի վիզա չեն կարողացել ստանալ Քեթի Փերին ու Ջիջի Հադիդը

Երկու միլիոն դոլարանոց հանրահայտ Fantasy bra-ն շոուի ժամանակ կցուցադրի բրազիլուհի մոդել Լաիս Ռիբեյրոն։

Իսկ մինչ այդ համացանցում հայտնվել են լուսանկարներ՝ շոուի նախապատրաստական աշխատանքներից։

Այդ լուսանկարներում մոդելներ Լիլի Օլդրիջը, Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էլզա Հոսկը, Մարտա Հանթը, Ստելլա Մաքսվելը, Բելլա Հադիդը, Քենդիս Սվեյնփոլը, Թեյլոր Հիլլը, Քարլի Քլոսը, Ժասմին Տուսկը, Սարա Սամպայոն պատկերված են Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստենի հետ միասին։

Ադրիանա Լիմա

Քենդիս Սվեյնփոլ

Քարլի Քլոս

Աղբյուրն ու լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE