Հարութ Փամբուկչյանը, Արմինկան եւ այլք՝ Taraz Fashion Show-ին Լոս Անջելեսում (ֆոտո/վիդեո)

10:32   21 նոյեմբերի, 2017

Երեկ Լոս Անջելեսի Taglyan Cultural Complex-ում տեղի է ունեցել բարեգործական երեկո, որն ուղեկցվել է հայկական տարազների ցուցադրությամբ։

Մոդեռն ոճի հայկական տարազներով պոդիում են բարձրացել երգչուհի Արմինկան եւ պարուհի Վարդուհի Ալեքսանյանը։

Ցուցադրվել է նաեւ տարազի ոճով կարված հարսանյաց զգեստ։

Իսկ ներկաների համար ելույթ է ունեցել Հարութ Փամբուկչյանը։



© NEWS.am STYLE