Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհին է՝ ըստ Forbes-ի

10:05   21 նոյեմբերի, 2017

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց իր ավանդական վարկանիշը։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է անսպառ էներգիայի տեր, հիասքանչ ու սեքսուալ եւ, իհարկե, տաղանդավոր Բեյոնսեն, որն այս տարի համալրել է իր դրամապանակը 105 մլն դոլարով։

Նրան հաջորդում է ոչ նվազ հանրահայտ բրիտանացի երգչուհի Ադելը, որի ակտիվում այս տարի 69 մլն դոլար է ավելացել։

Երրորդ հորիզոնականում Թեյլոր Սվիֆթն է, որի բանկային հաշիվը համալրվել է 44 մլն դոլարով։

Առաջին տասնյակում են հայտնվել Սելին Դիոնը, Ջենիֆեր Լոպեսը, Ռիհանան, Բրիթնի Սփիրսը, Դոլի Փարթոնը, Բարբարա Սթրեյզանդը ու Քեթի Փերին։ Տասնյակում չեն հայտնվել Մադոննան, Արիանա Գրանդեն, Սելենա Գոմեսը ու Լեդի Գագան, բայց նրանք, ամենայն հավանականությամբ, կվերականգնեն առաջատարի դիրքերը, քանի որ հաջորդ տարի համերգային շրջագայություններ են ծրագրում։



© NEWS.am STYLE