Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն հեռանում է Victoria's Secret-ից

11:36   21 նոյեմբերի, 2017

Երկրագնդի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն, հեռանում է Victoria's Secret-ից։ Այս մասին երեկ հենց ինքը բրազիլուհին է հայտնել Victoria's Secret Fashion Show շքեղ ցուցադրությունից առաջ, որն անցել է Շանհայի Mercedes-Benz Arena–ում։

Ցուցադրությունից առաջ ET -ին տված հարցազրույցում 36-ամյա Ալեսանդրան հայտնել է, որ մտադիր է կենտրոնանալ իր ընտանիքի վրա (Ալեսանդրան ունի իննամյա դուստր՝ Անյան, ու հնգամյա դուստր՝ Նոան)։

Մոդելն, ի դեպ, նաեւ նշել է, որ ուզում է լրջորեն զբաղվել իր դերասականական գործունեությամբ։ Victoria's Secret-ի հետ մոդելի համագործակցությունը սկսվել է 2001-ին ու չի դադարել 17 տարի շարունակ։

Այդ ընթացքում Ամբրոսիոյին երկու անգամ վստահել են ներկայացնել Fantazy Bra հանրահայտ կրծկալը, որը զարդարված է թանկարժեք քարերով ու մետաղներով։



© NEWS.am STYLE