Ռիհանան հայտնվել է Vogue Paris-ի երեք շապիկներին

12:51   21 նոյեմբերի, 2017

Ռիհանան կզարդարի Vogue Paris-ի երեք շապիկ։ Հեղինակավոր ամսագրի դեկտեմբերյան համարը կուրախացնի հանրահայտ երգչուհու երեք կերպարներով։ Այս տարի Ռիրին զբաղվել է ոչ այնքան հյուրախաղերով ու երաժշտական գործունեությամբ, որքան իր հագուստի հավաքածուի, նաեւ Fenty Beauty կոսմետիկ հավաքածուի ստեղծման եւ գովազդման աշխատանքներով։

Ըստ երեւույթին հենց այդ պատճառով էլ՝  երաժշտության ու բիզնեսի մեջ ներդրման համար է ֆրանսիական Vogue-ը որոշել ըստ արժանվույն գնահատել 29-ամյա երգչուհու աշխատասիրությունը։

Ռիհանային լուսանկարել են Յորգեն Թելլերը, հոլանդացի լուսանկարիչներ Inez & Vinoodh-ը եւ ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Պոլ Գոդեն։

Ի դեպ, նշենք, որ Time ամսագրի վարկածով՝ Ռիրիի կոսմետիկան մտել է այս տարվա 25 ամենայուրօրինակ նորույթների ցանկ։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE