Նիք Նոլթին աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

13:08   21 նոյեմբերի, 2017

Հանրահայտ ու ինչ խոսք՝ պարզապես ցնցող դերասան Նիք Նոլթին աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:

76-ամյա դերասանն իր տասնամյա դստեր Սոֆիայի ու 31-ամյա որդու Բրոլիի հետ միասին ներկա էր արարողությանը։

Նիք Նոլթին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մյուս 48 ժամը»՝ անկրկնելի Էդդի Մերֆիի հետ, «Անհաջողության զինվորները», «Նյույորքյան պատմությունները», «Մակընթացության արքան»՝ Բարբարա Սթրեյզանդի հետ, «Ռուանդա հյուրանոցը», «Փարիզ, ես սիրում եմ քեզ» եւ այլն։

Երկար տարիներ Նոլթին տառապում էր հարբեցողությամբ, դերասանին նույնիսկ ձերբակալել էին հարբած վիճակում մեքենա վարելու համար։ 2008-ին Նոլթին հայտնել է, որ ամբողջովին ազատվել է այդ կործանարար սովորությունից ՝ կրիշնայականների օգնությամբ, որոնց հետ նա այդ ժամանակվանից սկսած կանոնավոր շփվում է։

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE