«Աստված իմ, ինչ տղամարդ է». Գարիկ Մարտիրոսյանը՝ ինքն իր մասին

13:42   21 նոյեմբերի, 2017

Երեկ Գարիկ Մարտիրոսյանն ուրախացրել է մեզ զվարճալի տեսագրությամբ, որտեղ ինչ-որ կատարող, որն ակնհայտորեն չգիտեր ռոք առասպել համարվող Pink Floyd խմբի Another Brick In The Wall երգի բառերը, կատարում էր այդ երգը: Իսկ այսօր հայ շոումենը որոշել է ինքն իրեն ծաղրել Instagram-ում: Բարեբախտաբար, Գարիկի հումորը բարձրակարգ է։

Գարիկը հրապարակել է իր լուսանկարն ու մակագրել այն հետեւյալ կերպ

«Աստված իմ, ինչ տղամարդ է։ Ես ուզում եմ սելֆի նրա հետ»,- գրել է Comedy Club-ի ռեզիդենտը՝ ավելացնելով #маниявеличия հեշթեգը։



© NEWS.am STYLE