Շիկահեր դարձած Սելենա Գոմեսը՝ Նյու Յորքում բարեգործական երեկույթի ժամանակ

14:28   21 նոյեմբերի, 2017

Սելենա Գոմեսը մասնակցել է Նյու Յորքի Breaking Through Gala բարեգործական երեկույթին։

25-ամյա երգչուհին ներկայացել է դեղին զգեստով։

Հիշեցնենք, որ 23-ամյա Ջասթին Բիբերն ու 25-ամյա Սելենա Գոմեսը որոշել են եւս մեկ անգամ փորձել հարթել իրենց հարաբերությունները։

Հանրահայտ կատարողներին մոտ կանգնած աղբյուրները US Weekly շաբաթաթերթին հաստատել են, որ փոփ աստղերը պաշտոնապես հայտնել են իրենց հարաբերությունների մասին, երբ Սելենան բաժանվել է The Weeknd-ից։

Նշենք, որ սիրահարները սկսել են հանդիպել 2010-ին։ 2013-ից հետո նրանք մեկ բաժանվում էին, մեկ նորից հանդիպում, բայց վերջնական խզումը տեղի է ունեցել 2015 թ․։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Variety, REX, Shutterstock



© NEWS.am STYLE