2018 թվականի նորաձեւ գույները՝ մատնահարդարման մեջ (ֆոտո)

18:02   21 նոյեմբերի, 2017

Տարին ավարտվում է, եւ ժամանակն է սկսել պատրաստվել 2018 թվականին՝ ուսումնասիրելով տարվա գլխավոր թրենդները։

Առաջարկում ենք սկսել մանիկյուրից՝ բացահայտելով, թե որ գույներն են նորաձեւ լինելու գալիք տարի մատնահարդարման մեջ։ 

Եվ այսպես, նուդը հավերժ թրենդ է, ուստի գալիք տարի այն նույնպես կլինի արդիական։

2018 թվականի նորաձեւ գույներից է անանուխի երանգը։ Հետեւաբար՝ այն չի կարող չանդրադառնալ մանիկյուրի վրա։

Մռայլ ձմեռը դժվար է պատկերացնել առանց վառ ու տաք գույների։ Ուստի բալագույնը եւ վառ կարմիրը կլինեն նորաձեւության գագաթնակետին։

Բացի այդ, 2018 թվականը Դեղին Շան տարի է, եւ այս գույնը նույնպես պետք է նախընտրելիների ցուցակում ներառել։

Պետք չէ մոռանալ նաեւ դասական սեւի մասին. այն միշտ նորաձեւ է։

Աղբյուրը՝ Ladycharm.net



© NEWS.am STYLE