Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Բելլա Հադիդը ու այլք՝ Victoria's Secret Fashion Show երեկույթին

17:28   21 նոյեմբերի, 2017

Երեկ Շանհայի Mercedes-Benz Arena–ում կայացել է Victoria's Secret Fashion Show շքեղ ցուցադրությունը։ Ճիշտ է, մի քիչ տխուր է, որ Ալեսանդրա Ամբրոսիոն հեռանում է Victoria's Secret–ից, ինչի մասին նա հայտնել է այսօր։ Ցուցադրությունից առաջ 36-ամյա Ալեսանդրան հայտնել էր, որ մտադիր է կենտրոնանալ իր ընտանիքի վրա (Ալեսանդրան ունի իննամյա ու հնգամյա դուստրեր՝ Անյան ու Նոան)։ 

Մոդելն, ի դեպ, նաեւ նշել է, որ ուզում է լրջորեն զբաղվել իր դերասականական գործունեությամբ։ Victoria's Secret-ի հետ մոդելի համագործակցությունը սկսվել է 2001-ին ու չի դադարել 17 տարի շարունակ։Այդ ընթացքում երկու անգամ Ամբրոսիոյին է վստահվել  թանկարժեք քարերով ու մետաղներով զարդարված Fantazy Bra հանրահայտ կրծկալը ներկայացնելը։

Իսկ ցուցադրությունից հետո անցկացվել է ավանդական երեկույթ, որտեղ «աչքի են ընկել».

Ադրիանա Լիման

Ալեսանդրա Ամբրոսիոն

Ալեսանդրա Ամբրոսիոն դստեր հետ

Բելլա Հադիդը

Քարլի Քլոսը

Թեյլոր Հիլը

Քենդիս Սվեյնփոլը

Սարա Սամպայոն

Լիլի Օլդրիջը

Էլզա Հոսկը

Ռոմի Սթրեյդը

Աղբյուրը՝ Daily Mail

Աղբյուրը՝ AFP, Getty, REX, Shutterstock



© NEWS.am STYLE