Հոգեւորականը բացասաբար է արտահայտվել Ալլա Պուգաչովայի ու Մաքսիմ Գալկինի պսակադրության մասին

10:04   22 նոյեմբերի, 2017

Հանգստյան օրերին Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը պսակադրվել են եկեղեցում։ Արարողությանը ներկա էին նրանց երեխաները՝ Գարին ու Ելիզավետան։

Սակայն Ալլա Պուգաչովայի ու Մաքսիմ Գալկինի պսակադրության մասին նորությունը շարունակում է բուռն քննարկումներ առաջացնել։ «Նման պսակադրության որեւէ անհրաժեշտություն չկար,- հայտնել է լրագրողներին աստվածաբան Անդրեյ Կուրաեւը,- Ալլա Պուգաչովայի հանդեպ իմ ամբողջ հարգանքով հանդերձ՝ պետք է նկատել, որ նա շուտով ծոռնիկներ է ունենալու։ Դրա համար էլ եկեղեցական կանոններով սա անթույլատրելի պսակադրություն է։ Միայն ծայրահեղ դեպքերում է եկեղեցին թույլատրում երրորդ ամուսնությունը։

Ընդ որում՝ պետք չէ խորամանկել ու հաշվել միայն եկեղեցում գրանցված ամուսնությունները, խոսքը բոլոր տեսակի ամուսնությունների մասին է։ Իսկ հարգելի Ալլա Բորիսիի դեպքում դրանց քանակը շատ ավելին է եղել։ Նույնիսկ թագավոր Իվան Ահեղին են պսակադրության հետ կապված աճպարարությունների համար հեռացրել եկեղեցուց»։

«Նրա առաջին պսակադրությունը Երուսաղեմում էր Կիրկորովի հետ ու այն տեղի էր ունեցել ներկայիս պատրիարք Կիրիլի ուղիղ կարգադրությամբ։ Երկրորդ անգամ պսակադրվելու համար, ըստ եկեղեցական կանոնների, անհրաժեշտ էր, որ եպիսկոպոսը նախ նրանից հաներ առաջին եկեղեցական պսակադրության օրհնանքը»,- մեջբերում է Կուրաեւին «360»-ը։

Ավագ երեց Դիմիտրի Սմիրնովը, իր հերթին, պարզաբանել է, որ կա հատուկ հանձնաժողով, որը դիտարկում է երկրորդ պսակադրության յուրաքանչյուր առանձին դեպք։ Ուսումնասիրվում են նախորդ ամուսնուց բաժանվելու պատճառները։ Եթե դրանք բավականաչափ լուրջ են համարում, ապա տրվում է թույլտվություն երկրորդ եկեղեցական ամուսնության համար։



© NEWS.am STYLE