Նշաններ, որոնք վկայում են, որ զգացմունքները մարել են

19:07   15 դեկտեմբերի, 2017

Մտածեք՝ դուք նախկինի պես ժպիտո՞վ եք ընդունում Ձեր զուգընկերոջ թերացումները ու սխալները, կամ համարում, որ նրա արժանիքներն ավելի շատ են, քան թերությունները։ Եթե այդպես չէ, եթե սխալ տեղում թողած կոշիկը կամ հագուստը Ձեզ հունից հանում են, իսկ ամանում կիսատ թողած ուտելիքը ստիպում է, որ մի ամբողջ ժամ հարաբերություններ պարզաբանեք, ուրեմն Ձեր զուգընկերն այլեւս առաջվա պես թանկ չէ Ձեզ համար։

Դուք անսպասելիորեն դարձել եք չափազանց ազնիվ ու շիտակ։ Բացահայտ հայտնում եք, որ Ձեր ամուսնու նոր նախագիծը սարսափելի է, որ նա անհաջողակ է, որ նրա երազանքները երբեք չեն իրականանա, իսկ նրա գնած հագուստը նրան տասը տարով ծերացնում է։ Շիտակությունը լավ է, բայց մտածեք, թե ինչու է ձեր անկեղծությունը միշտ մինուս նշանով։

Փորձեք հասկանալ՝ Ձեզ առաջվա պես համակրելի ու հաճելի՞ են թվում Ձեր տղամարդու շարժուձեւերը, նրա սովորություններն ու արտաքինը։ Թե՞ սկսել եք ավելի հաճախ նկատել ճարպային ծալքեր նրա մարմնի վրա, կամ ճաղատացող մասեր՝ նրա գլխին։ Ձեզ զայրացնում է նրա չսափրված դեմքը, առավոտյան սեղանի շուրջ թերթ կարդալը եւ այլն։ Սա վատ նշան է, չէ՞ որ նախկինում դուք հենց այդ ամենն եք սիրել նրա մեջ։

Դուք սեռական ցանկություն չունեք Ձեր զուգընկերոջ հանդեպ, ընդ որում՝ փորձում եք խուսափել անգամ նրա հետ սովորական շփումից։ Ուշ վերադառնալով տուն՝ հեռուստացույց եք նայում, կամ որեւէ գործով զբաղվում, միայն թե նրա հետ մենակ չմնաք։ Բանն այն է, որ դուք նրա հետ խոսելու ոչ ցանկություն ունեք, ոչ էլ թեմա։ Սա գլխավոր նշանն է, որը վկայում է, որ Ձեր սերն իրոք մարել է։

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE