Դուք կհասկանաք, որ դա սեր է, եթե...

23:07   15 դեկտեմբերի, 2017

Դուք հաստատ կհասկանաք, որ դա սեր է, եթե

-այդ մարդը պաշտում է Ձեզ, հոգ տանում Ձեր մասին, ընդունում Ձեր թերությունները

-նա այն մարդն է, որի մասին դուք անդադար մտածում եք

-նա այն մարդն է, որին դուք սիրում եք Ձեր ամբողջ սրտով

-նա այն մարդն է, ով հոգ է տանում Ձեր երջանկության մասին ու ընդունում Ձեր տեսակետը

-նա այն մարդն է, ով հիացնում է Ձեզ ու հիանում Ձեզնով

-նա այն մարդն է, ով իրականացնում է Ձեր երազանքներն ու Ձեզ անընդհատ հաճոյախոսություններ անում

-նա այն մարդն է, որը ստիպում է Ձեզ զգալ այս աշխարհի ամենահրաշալի մարդը

-նա այն մարդն է, ով ուժեղ կողմեր ունի այն բնագավառներում, որոնք դուք բարելավելու կարիք ունեք

-նա այն մարդն է, ում հետ դուք կարող եք շատ երկար զրուցել (մի քանի ժամ)

- նա այն մարդն է, ով Ձեզ ստիպում է դառնալ ավելի լավը ու կարող է Ձեզ օգնել շատ հարցերում

-նա այն մարդն է, ով ուզում է ծանոթանալ Ձեր մտերիմ ընկերների ու ընտանիքի հետ, եւ ընդունում է Ձեզ նույնիսկ դրանից հետո))

-նա այն մարդն է, ում հետ դուք զգում եք ռոմանտիկայի ուժը։ Իրականում նա այն միակն է, ում դուք ցանկանում եք։

Ճշմարտությունն այն է, որ երբ սիրահարված եք, դուք չեք ընտրում՝ կիրք, թե սեր։ Դուք հավասարակշռում եք այս երկու գործոնները։ Քանի որ երկուսն էլ անհրաժեշտ են հաջող ու երկարատեւ հարաբերությունների համար

Աղբյուրը՝ Klubber

 

 



© NEWS.am STYLE