Փերիս Հիլթոնը հղի քրոջ՝ Նիքիի հետ Բեւերլի Հիլզում

13:08   22 նոյեմբերի, 2017

Փերիս Հիլթոնը վաղուց չէր հայտնվել պապարացիների տեսադաշտում, բայց, ահա, Հիլթոնների կայսրության 36-ամյա ժառանգորդուհին հայտնվել է Ռոդեո Դրայվում իր հղի քրոջ՝ Նիքիի հետ։

Փերիսը չէր մոռացել իր շներից մեկին՝ Diamond Baby-ին։

34-ամյա Նիքին (2015-ից ամուսնացած է Բարոն Ռոթշիլդի հետ, իսկ անցած տարի զույգն  աղջիկ է ունեցել՝ Գրեյս Վիկտորիան) ու Փերիսը շրջել են բուտիկներում։

Ի դեպ, Փերիսն ու Քրիս Զիլկան, որոնք նշանավոր են դարձել «Գիշատիչ կանանց քաղաքը» ու «Հաննա Մոնտանա» սերիալներում իրենց դերերի շնորհիվ, մտադիր են ամուսնանալ։ «Նրանք պաշտում են իրար։ Նրանց հարաբերություններում կատարյալ ներդաշնակություն ու փոխըմբռնում է տիրում։

Ու նրանք վստահ են, որ ուզում են իրենց կյանքի մնացած մասը միասին ապրել»,- հայտնում են ինսայդերները։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid

 

 



© NEWS.am STYLE