Մահացել է հայտնի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին

09:25   22 նոյեմբերի, 2017

Այս գիշեր Ֆլորիդայի հիվանդանոցում 67 տարեկանում մահացել է հայտնի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին:

TMZ-ն հայտնում է, որ Քեսիդին ծայրահեղ ծանր վիճակում երկուշաբթի օրն էր հոսպիտալացվել: Նրան արհեստական կոմայի մեջ էին գցել. չէին գործում դերասանի լյարդն ու երիկամները:

Դերասանը երիկամի փոխպատվաստման վիրահատության կարիք ուներ, սակայն բժիշկները համոզված էին, որ նա վիրահատությանը չի դիմանա: Այսօր գիշերը դերասանի ընտանիքը որոշել է անջատել նրա կենսապահովման համակարգը:

Դեւիդ Քեսիդին հռչակ է ձեռք բերել 70-ական թվականներին «Փարթրիջների ընտանիքը» կատակերգական երաժշտական սերիալում դերակատարումից հետո: Նա նաեւ «Գեմմի» մրցանակի անվանակարգում է եղել:



© NEWS.am STYLE