Ջոն Լեջենդն ու Քրիսի Թեյգենը երկրորդ անգամ ծնող կդառնան

12:24   22 նոյեմբերի, 2017

Ջոն Լեջենդն ու Քրիսի Թեյգենը երկրորդ անգամ են ծնող դառնալու։ Այս մասին հայտնել են հենց իրենք՝ աստղերը, ավելի ճիշտ՝ Քրիսին, որն իր Snapchat-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է նրա կլորացած փորը, իսկ Instagram-ում իր 15 մլն բաժանորդներին ուրախացրել փոքր տեսագրությամբ, որտեղ երեւում է, թե ինչպես է նրա դուստր Լունան շոյում մոր փորն ու ասում՝ «Երեխա»։

«Սարսափելի ուրախ եմ, որ այլեւս ստիպված չեմ թաքցնել դա»,- մեկնաբանել է լուսանկարը Թեյգենը։

Публикация от chrissy teigen (@chrissyteigen)

Քրիսի Թեյգենն ու Ջոն Լեջենդը ծանոթացել են Stereo երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, 2007-ին։ Չորս տարի անց զույգը հայտնել է նշանդրեքի մասին, իսկ 2013-ին Իտալիայում կայացել է աստղերի պսակադրությունը։

2015-ի հոկտեմբերին Թեյգենը հայտնել է, որ ինքն ու Լեջենդը առաջին անգամ ծնող են դառնալու։ Հենց այդ ժամանակ էլ մոդելը պատմել է, որ հղիացել է արտամարմնային բեղմնավորման մեթոդով։ 2016-ի ապրիլին ծնվել է զույգի դուստրը՝ Լունա Սիմոնա Սթիվենսը։



© NEWS.am STYLE