Չենինգ Տատումը` կնոջ հագուստով, եւ ԲԴՍՄ. թողարկվել է Փինքի նոր տեսահոլովակը

12:54   22 նոյեմբերի, 2017

Youtube-ի  PinkVEVO ալիքում ալիքում հրապարակվել է Փինքի՝ Beautiful Trauma երգի նոր տեսահոլովակը՝ համանուն ալբոմից, որը թողարկվել է հոկտեմբերին։

Տեսահոլովակում հանրահայտ երգչուհու հետ միասին նկարահանվել է նաեւ Չենինգ Տատումը։ Ռեժիսոր Նիք Ֆլորեզի նկարահանած տեսահոլովակն այս պահի դրությամբ արդեն ավելի քան 2 մլն դիտում է հավաքել։

Տեսահոլովակում երգչուհին ու Չենինգը կատարում են ամուսինների դեր, որոնք խրվել են կենցաղային հոգսերի մեջ։

Գեղեցկուհի կինը ձգտում է անթերի կատարել տնային տնտեսուհու դերը, բայց արդուկով այրում է հագուստը, ընթրիքը ջեռոցում վառում եւ, բնականաբար, շատ վշտանում այդ անախորժությունների պատճառով։

Հետո հանկարծ Փինքն ու Չենինգը տեղերով փոխվում են։ Փինքը ներկայանում է տղամարդու կոստյումով, իսկ Չենինգը ներկում է շրթերն ու կնոջ զգեստ հագնում։

 



© NEWS.am STYLE