Backstreet Boys-ից Նիք Քարթերը մեղադրվում է բռնաբարության մեջ

11:33   22 նոյեմբերի, 2017

Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերը մեղադրվում է բռնաբարության մեջ, գրում է Daily Mail-ը։

Հիշո՞ւմ եք՝ 90-ականներին աղջիկների պաշտելի Backstreet Boys խմբի տղաներին, նրանցից մեկի՝ Նիք Քարթերի համար բոլոր աղջիկները խելագարվում էին։

Ահա նա այն տարիներին

Ու ահա նա հիմա

Իսկ այս աղջիկը՝ Մելիսա Շումանը, Dream խմբից է։

Մելիսան երիտասարդ ժամանակ

Եւ հիմա

Մելիսան Նիքին մեղադրել է բռնաբարության մեջ (ի դեպ, զույգը միասին նույնիսկ կինոյում է նկարահանվել 2004-ին)։

Հիմա 39-ամյա երգչուհին հայտնել է, որ Նիքը նրան հրավիրել է Սանտա Մոնիկայում գտնվող գրասենյակ, որտեղ ստիպել է օրալ սեքսով զբաղվել, իսկ հետագայում հարկադրաբար նրա հետ սեքսով է զբաղվել լոգարանում՝ ցնցուղի տակ։

«Ես կույս էի ու ասացի նրան, որ ուզում եմ կուսությունս պահպանել մինչեւ ամուսնություն, բայց նա չէր լսում։ Ես ատում էի ինձ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ։ Հետագայում նա ինձ հաճախ էր զանգում, բայց ես զանգերին չէի պատասխանում, մենք չէինք հանդիպում, բայց մենք նույն մենեջերի հետ էինք աշխատում, որը շուտով հայտնեց, որ չի ուզում շարունակել ինձ հետ համագործակցությունը, չգիտեմ՝ Նիքն էր ազդել նրա որոշման վրա, թե ոչ, բայց այդ ժամանակ իմ կարիերան ավարտվեց։ Իսկ հիմա ես լսում եմ, թե ինչպես են բազմաթիվ կանայք Հարվի Վայնշթեյնին մեղադրում ոտնձգությունների համար։ Իմ ընտանիքը որոշեց, որ ես էլ չպետք է լռեմ այդ դեպքի մասին»,- պատմել է աղջիկը։

 



© NEWS.am STYLE