Գվինեթ Փելթրոուն եւ Բրեդ Ֆելչակը նշանվել են

13:37   22 նոյեմբերի, 2017

Գվինեթ Փելթրոուն ու Բրեդ Ֆելչակը նշանվել են, հայտնում է EOnline պարբերականը։ 48-ամյա երգչուհին ու 45-ամյա պրոդյուսերը սկսել էին հանդիպել 2015-ից։

US Weekly պարբերականի աղբյուրները հայտնել են, որ զույգը չի շտապում պաշտոնապես հայտարարել այդ մասին։

«Նրանք ի սկզբանե գիտեին, որ այդպես է լինելու, դրա համար էլ չէին շտապում։ Գվինեթը չի ուզում դեռ այդ մասին պաշտոնապես հայտնել, բայց, հավանաբար, կհայտնի այդ մասին սոցցանցերի իր էջերում»,- վստահեցնում են ԶԼՄ-ին մոտ կանգնած աղբյուրները։



© NEWS.am STYLE