Անժելա Սարաֆյանը ցույց է տվել իր խորթ եղբորը (ֆոտո)

14:22   22 նոյեմբերի, 2017

Անժելա Սարաֆյանը ցույց է տվել իր խորթ եղբորը: Դերասանուհին լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում կեցվածք է ընդունել մի տղամարդու հետ:

Անժելան լուսանկարին կից գրել է, որ տղամարդն իր խորթ եղբայրն է.

«Իմ եղբայրը: Երեք ամիս չենք հանդիպել... Եղբայր՝ այլ մորից»,- գրել է նա:

Ի դեպ, դերասանուհին վերջերս երկու եթերային կերպար է ցուցադրել Լոս Անջելեսում կայացած Arpa կինոփառատոնի ժամանակ:

Եթե փառատոնի առաջին օրվա համար Անժելան ընտրել էր երկնագույն զգեստ՝ համադրելով այն երկնագույն կոշիկների հետ, ապա փառատոնի հաջորդ օրը կարմիր գորգուղուն դերասանուհին նուրբ վարդագույն զգեստով է հայտնվել:

 Հարկ է նշել, որ, ինչպես նախորդ, այս զգեստի հեղինակը նույնպես հայ է՝ ոճաբան Ավո Երմագյանը:



© NEWS.am STYLE