Լիլուն տարազով է ներկայացել (ֆոտո)

18:31   22 նոյեմբերի, 2017

Լիլուն տարազով է ներկայացել: Ամերիկաբնակ երգչուհին երեկ Լոս Անջելեսում մասնակցել է Taraz Fashion Show-ին:

Իր Instagram-ում Լիլուն լուսանկար է հրապարակել երեկույթից, որում կեցվածք է ընդունել հաղորդավար Հրաչ Մուրադյանի հետ:

Հիշեցնենք, որ տարազների ցուցադրությանը մասնակցել են նաեւ երգչուհի Արմինկան եւ պարուհի Վարդուհի Ալեքսանյանը:

Իսկ ներկաների համար ելույթ է ունեցել Հարութ Փամբուկչյանը։

 



© NEWS.am STYLE