Սելենա Գոմեսը՝ Puma-ի համար ֆոտոշարքում

14:44   22 նոյեմբերի, 2017

Իսկ ինչո՞ւ չխոսենք Սելենա Գոմեսի մասին։ Առավել եւս, որ նա մշտապես գտնվում է թե մամուլի, թե բազմաթիվ երկրպագուների ուշադրության կենտրոնում։

25-ամյա երգչուհին նորից սկսել է հանդիպել Ջասթին Բիբերի հետ, իսկ մի քանի օր առաջ նա շիկահեր դարձած ներկայացել էր American Music Awards 2017 մրցանակաբաշխությանը, իսկ ավելի ուշ՝ վառ դեղին զգեստով մասնակցել Նյու Յորքում կայացած Breaking Through Gala բարեգործական երեկույթին։

Իսկ հիմա Instagram -ի ամենապոպուլյար երգչուհին (130 մլն բաժանորդ) նկարահանվել է Puma-ի համար նոր գովազդարշավում։

Հիշեցնենք, որ երգչուհին ապրանքանիշի պաշտոնական դեմքն է՝ Քայլի Ջեների ու Ռիհանայի հետ միասին։

Ի դեպ, Ջասթինն ու Սելենան որոշել են միառժամանակ պաշտոնական մեկնաբանությւոններ չտալ իրենց հարաբերությունների մասին։

«Ջասթինն ու Սելենան հանդիպում են ու երջանիկ են։ Նրանց է սեւեռված բոլորի ուշադրությունը, դրա համար էլ զույգը որոշել է առայժմ որևէ հայտարարություն չանել»,- հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE