Իվետա Մուկուչյանի աշնանային գունեղ ֆոտոշարքը

17:26   22 նոյեմբերի, 2017

Իվետա Մուկուչյանն աշնանային վառ ֆոտոշարք է իրականացրել, որից մի քանի լուսանկար հրապարակել է Instagram-ի իր էջում:

Նոր ֆոտոշարքում Իվետան հանդես է եկել բալագույն վերարկուով եւ սեւ կոշիկներով՝ աշնանային գեղեցիկ բնապատկերի ֆոնին:

Հրապարակած յուրաքանչյուր լուսանկարին կից երգչուհին խորհրդավոր գրառում է արել.

«Շնորհակալ եղիր նրա համար, թե ով ես դու հիմա եւ շարունակիր պայքարել նրա համար, ով  ցանկանում ես լինել վաղը»:

«Դադարիր վախենալ, թե ինչը կարող է սխալ ընթանալ եւ սկսիր ոգեւերովել նրանով, ինչը կարող է ճիշտ լինել»,- գրել է Մուկուչյանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Իվետա Մուկուչյանը Նազենի Հովհաննիսյանի հետ Դուբայում ներկա է գտնվել Ջենիֆեր Լոպեսի մենահամերգին:



© NEWS.am STYLE