Դերասանուհի Ջուլիա Սթայլզն ու Փրեսթոն Ջեյ Քուքն առաջին անգամ ծնող են դարձել

16:25   22 նոյեմբերի, 2017

Դերասանուհի Ջուլիա Սթայլզը ու Փրեսթոն Ջեյ Քուքն առաջին անգամ ծնող են դարձել։ Այս մասին հայտնել է 36-ամյա դերասանուհին իր Instagram-ում։

Զույգի երեխան ծնվել է մեկ ամիս առաջ, բայց ծնողները համառորեն թաքցնում էին այդ փաստը ու այդ մասին միայն հիմա են հայտնել։

«Սթրամեր Նյուկոմբ Քուքը ծնվել է հոկտեմբերի 20-ին։ Շնորհակալություն բոլորին ու հատկապես Սինայի հոսպիտալի հրաշալի բժիշկներին, բուժքույրերին ու ամբողջ կոլեկտիվին մեր կյանքի այս ուրախության համար։ Ողջույն, աշխարհ»,- գրել է դերասանուհին իր Instagram-ում։

Զույգը ծանոթացել է 2015 թվականին՝ Blackway ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ դերասանուհին կատարել է գլխավոր դերերից մեկը, իսկ Քուքը օպերատորի օգնականն էր։ 

Ջուլիան ու Փրեսթոնը ամուսնացել են մի քանի ամիս առաջ։ Արարողությունը կազմակերպվել էր լողափին։



© NEWS.am STYLE