Dolce & Gabbana-ից 3000 դոլարանոց վերարկուով Մելանյա Թրամփը՝ հնդկահավին ներում շնորհելու արարողությանը

17:05   22 նոյեմբերի, 2017

ԱՄՆ-ում վաղը նշելու են Երախտագիտության օրը (այն նշվում է յուրաքանչյուր նոյեմբերի չորրորդ հինգշաբթի)։ Իսկ մինչ այդ, Սպիտակ տանը անցել է հնդկահավին ներում շնորհելու արարողությունը, որտեղ փայլել է Դոնալդ Թրամփի ընտանիքը, բայց, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում Մելանյա Թրամփն էր։

Մելանյան արարողությանը մասնացկել է նեղ կաշվե կիսաշրջազգեստով եւ Dolce & Gabbana-ից 3000 դոլարանոց վերարկուով:

ԱՄՆ նախագահին ու առաջին տիկնոջը ընկերակցում էին նրանց որդին՝ Բերոնը, Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ ամուսնու՝ Ջարեդ Քուշների ու երեխաների հետ, եւ նախագահի կրտսեր դուստրը՝ Թիֆանին։

Հնդկահավի ներման  արարողությունը ծագում է 1963-ից: Առաջին նախագահը, որը ներում է շնորհել թռչունին, Ջոն Քենեդին է, ընդ որում՝ նա դա արել է իր մահից ընդամենը մի քանի օր առաջ։  

Սակայն վերջնականապես այդ ավանդույթը ձեւավորվել է ընդամենը 1989-ին, այն բանից հետո, երբ Ջորջ Բուշ ավագն անցկացրել է հնդկահավին ներում շնորհելու պաշտոնական արարողությունը։

 



© NEWS.am STYLE