1000 դոլար՝ նվերների համար. տոնական բլից հարցում՝ Ռիփիի հետ

10:20   3 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն Ամանորի վերաբերյալ բլից հարցում է իրականացրել հայտնիների շրջանում՝ պարզելու համար, թե ո՞րն է Նոր տարվա իրենց խորհրդանիշը, արդյոք դնո՞ւմ են սեղանին խոզի բուդ, թե՞ ոչ, քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում իրենց տանը տոներից հետո եւ այլ զվարճալի հարցեր ;)

Այս անգամ մեր հարցման թիրախում է հայտնվել երգչուհի Ռիփին:

Սիրո՞ւմ եք Ամանորը, թե՞ ոչ եւ ինչո՞ւ:

Շատ եմ սիրում, այն ինձ հեքիաթ է հիշեցնում, եւ զգում եմ ինձ՝ ինչպես հեքիաթում:

Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

Որեւէ կոնկրետ բան չեմ կարող նշել: Տոնական ամեն ինչ՝ տոնածառ, նվերներ եւ այլն:

Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

Չարազեղեն :))

Ամենաչսիրած բանը Ամանորի եւ տոնական օրերի հետ կապված:

Պարտադրված ինչ-որ բան ուտելը, որը ես չեմ անում:

Խոզի բուդ դնո՞ւմ եք Ձեր սեղանին:

Պարտադիր չէ:

Ամանորից հետո քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում Ձեր տանը :)

Չեմ հիշում, որ բերած լինեն:

Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում Ամանորի սեղանի ուտեստների, դիզային եւ նվերների վրա:

Սեղանը չեմ կարեւորում, բայց նվերների վրա՝ շատ, մոտ 1000 դոլար:

Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:

Ինչ ասես ;)

Ամենաուրախ Ամանորը, որ ունեցել եք:

Միշտ հայրիկիս կողքին է եղել ամենաուրախը…

Իսկ ամենատխո՞ւրը:

Չի եղել:

Կա՞ Նոր տարվա հետ կապված մի ցանկություն, երազանք, որն այդպես էլ չի կատարվել:

Իմ բոլոր ցանկությունները միշտ կատարվում են:

Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

Ուրախություն: Դա շատ կարեւոր է:

 

Պատրաստեց՝ Շ. Շուշան

 

 



© NEWS.am STYLE