Իննա Ժիրկովան հրաժարվել է «Միսիս Ռուսաստան» տիտղոսից

14:27   24 ապրիլի, 2013

Մախաչկալայի ֆուտբոլային «Անժի» ակումբի ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովի կինը՝ Իննան, հրաժարվել է «Միսիս Ռուսաստան-2012» տիտղոսից:

Ըստ Lenta-ի, 23-ամյա Միսիս Ռուսաստանը տիտղոսից հրաժարվել է այն բանից հետո, երբ ռուսական կենտրոնական հեռուստաալիքներից մեկով ցուցադրել են լրագրող Բորիս Սոբոլեւի հետ իր հարցազրույցը, որտեղ Իննան չի կարողանում պատասխանել տարրական հարցերի: Հարցազրույցը ներառվել է «Թագադրված անձինք» ֆիլմ-հետաքննության մեջ, որը պատմում է գեղեցկության մրցույթներում տիտղոս գնելու մասին: 10 օրվա ընթացքում հարցազրույցի տեսանյութը Youtube-ում 4.5 մլն դիտում է ունեցել:

Իննա Ժիրկովան վերադարձրել է թագը եւ հրաժարվել մասնակցել գեղեցկության առաջիկա մրցույթին:



© NEWS.am STYLE