Netflix-ը սեքս սկանդալի պատճառով դադարեցրել է գործնական հարաբերությունները Հարվի Վայնշթեյնի ընկերության հետ  

18:01   22 նոյեմբերի, 2017

Netflix ընկերությունը դադարեցրել է գործնական հարաբերությունները Հարվի Վայնշթեյնի ընկերության հետ սեքս սկանդալի պատճառով, որը բորբոքվել է պրոդյուսերի անվան շուրջ, գրում է  TMZ-ը։

Երկու ընկերությունները շատ երկար ժամանակ համագործակցել են ու միասին ամեն տարի երեկույթ են կազմակերպել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո։  Golden Globes Awards 2018-ից հետո հաջորդ երեկույթը Netflix-ն արդեն առանց Հարվի Վայնշթեյնի ընկերության կկազմակերպի։ 

Ընկերությունը համարում է, որ սեքս սկանդալը, որի մեջ ներքաշվել է Հարվին, ու նրա դեմ առաջադրված մեղադրանքները գցում են ընկերության վարկանիշը, դրա համար էլ, ի տարբերություն նախորդ երեք տարիների, հաջորդ տարի այդ երկու ընկերությունների ճանապարհները կբաժանվեն։

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երեկույթը անցկացվելու է Բեվերլի Հիլզում Waldorf Astoria հյուրանոցում։ 



© NEWS.am STYLE